Ծեփամածիկ ճակատային ԾԻԱԾԱՆ մոխրագույն
Ապրանքի կոդ:
00-00000818
INNOTEK - Ծիածան
Նշանակությունը. «Ծիածան» ճակատային ծեփամածիկը նախատեսված է արտաքին հարդարման աշխատանքների շինության դրսում աղյուսե, բետոնե պատերի համար: Ջրադիմացկուն է, հակասնկային և հականեխիչ հավելումների շնորհիվ առավելապես բացառում է բորբոսի առաջացումը: Մակերեսի նախապատրաստումը. մակերեսը պետք է լինի չոր, պինդ, յուղից և փոշուց մաքրված: Խոնավածուծ մակերեսները, այդ թվում բետոնը, պետք է պատել նախաներկով: Ծեփամածիկի նախապատրաստումը. 1կգ նյութին ավելացնել 0.6լ ջուր, հավասարաչափ խառնել, օգտագործել 5 րոպե հետո: Անցքերի և ճաքերի ծածկման աշխատանքներում ջրի քանակությունը պակասեցնել, իսկ ծեփման աշխատանքներում ավելացնել: Պատված շերտի հաստությունը՝ 0.5մմ – 5 մմ: Ծածկողականությունը. 1կգ խառնուրդի ծածկողականությունը կազմում է 1 քմ (1մմ հաստությամբ շերտի դեպքում): Կիրառությունը. աշխատանքներն իրականացնել շպատելի օգնությամբ: Մեծ ճաքերի կամ անցքերի դեպքում անհրաժեշտ է սվաղել, իսկ չորանալուց հետո՝ ծեփել: Քսահարթումը կատարել սպունգի կամ թաղիքի օգնությամբ: Վերջնական հարդարումն իրականացնել հղկաթղթով մակերեսի չորանալուց հետո: Պահպանումը. պահպանել չոր միջավայրում: Քաշը. 20կգ։
1,00 ֏ / հատ