Ծեփամածիկ գիպսային 10կգ ԾԻԱԾԱՆ
Ապրանքի կոդ:
00-00000821
INNOTEK - Ծիածան
Գիպսային ծեփամածիկը նախատեսված է ներքին հարդարման աշխատանքների՝ շինության ներսում բետոնե, աղյուսե պատերի և առաստաղների ծեփման համար: Օգտագործվում է ներկման կամ պաստառապատման ենթակա մակերեսների համար: Խորհուրդ է տրվում օգտագործել միայն չոր և մաքուր մակերեսների վրա: Գիպսային ծեփամածիկը խորհուրդ չի տրվում օգտագործել հատակների հարթեցման դեպքում, սալիկապատման ենթակա մակերեսների և առավել խոնավ տարածքների համար: Մակերեսի նախապատրաստումը. մակերեսը պետք է լինի չոր, պինդ, մաքրված՝ յուղից, ներկից ու փոշուց: Խոնավածուծ մակերեսները, այդ թվում՝ բետոնը, պետք է պատել նախաներկով: Ծեփամածիկի նախապատրաստումը. 1 կգ փոշուն ավելացնել 0.4 լ ջուր, հավասարաչափ խառնել, օգտագործել 5 րոպե հետո: Անցքերի և ճաքերի ծածկման աշխատանքներում ջրի քանակությունը պակասեցնել, իսկ ծեփման աշխատանքներում՝ ավելացնել: Պատված շերտի հաստությունը՝ 0.5-5 մմ: Ծածկողականությունը․ 1կգ չոր խառնուրդի ծածկողականությունը կազմում է մոտավորապես 1մ² (1մմ շերտի հաստությամբ շերտի դեպքում): 10 կգ (1 պարկ) խառնուրդից ստացվում է մոտավորապես 12 լիտր պատրաստի լուծույթ: Կիրառություն. խարնուրդը քսել մակերեսին շպատելի օգնությամբ: Մեծ ճաքերի կամ անցքերի դեպքում անհրաժեշտ է վերջիններս լցնել ծեփամածիկով, իսկ չորանալուց հետո՝ ծեփել: Քսահարթումը կատարել սպունգի կամ թաղիքի
1,00 ֏ / հատ