Skip to main content Skip to search Skip to main navigation

Գնորդի՝ կայքից օգտվելու պայմանները

Դուք կարող եք գտնել անհրաժեշտ ապրանքը որոնման դաշտում մուտքագրելով ապրանքի անվանումը կամ «Կատալոգ» բաժնում։ Եթե կայքի տարբեր էջերում Ձեզ դուր է գալիս մեկ կամ մի քանի ապրանք, բայց դեռ պատրաստ չեք գնել, կարող եք ավելացնել դրանք «Իմ ցանկը» բաժնում՝ սեղմելով ապրանքի անվանման կողքի սրտիկի վրա։

Պատվեր գրանցելու համար ընտրեք ապրանքը, ավելացրեք զամբյուղում, ստուգեք մանրամասները, սեղմեք «Վճարում», լրացրեք տվյալները, կատարեք անկանխիկ վճարումը, սեղմեք «Պատվեր»՝ պատվերն ավարտելու համար։

Պատվեր կարելի է գրանցել նաև կայքի հաղորդակցման բոլոր եղանակներով (այդ թվում՝ սոցիալական ցանցերով), իսկ մեր մենեջերները կպատասխանեն հարցերին և կօգնեն պատվեր կատարել։ Սեղմեք «Ավելացնել» բոլոր ցանկալի ապրանքների վրա, հետո անցեք զամբյուղ և հետևեք հրահանգներին։ Վճարումն իրականացվում է VISA, MASTER և ARCA քարտերով։

Եթե առաքման ընթացքում նկատում եք որակի խնդիրներ՝ մի ընդունեք ապրանքը, նշեք դա հաշիվ-ապրանքագրում, և ապրանքը կփոխարինվի։ Եթե խնդիրը հայտնաբերվում է ստանալուց հետո, զանգահարեք +374 41 920 920։

Բացառությամբ օրենքով սահմանված ապրանքների, գնված ապրանքը կարող է վերադարձվել կամ փոխանակվել 14 օրվա ընթացքում՝ եթե այն և փաթեթավորումը անվնաս են, ապրանքը չի օգտագործվել, պիտակը, տեսքը և կնիքները պահպանված են։

Ապրանքի որակը և քանակը պետք է ստուգել առաքման պահին՝ առաքիչի ներկայությամբ, որի համար տրամադրվում է լրացուցիչ 10 րոպե։ Եթե կան վնասված, բացակա կամ կոտրված իրեր, պետք է անմիջապես տեղեկացնել առաքողին և նշել բեռնագրում։ Ստորագրելուց հետո վնասված ապրանքների վերադարձ կամ փոխանակում չի իրականացվում։

Պատվերը հնարավոր է չեղարկել մինչև առաքումը։

Եթե վերը նշված տեղեկությունները բավարար չեն, կարող եք կապվել մեզ հետ կայքում նշված եղանակներով — սիրով կպատասխանենք։