Կոմբո հավաքածու մարտկոցային 20Վ․ պտուտակադարձիչ (TDLI200528), հարվածային գայկավյորտ (TIWLI2038) TOTA
Ապրանքի կոդ:
00-00005696
TOTAL
Հավաքածուն նախատեսված է տարբեր ամրացման աշխատանքների իրականացման համար։ Փաթեթում ներառված են հարվածային գայկավյորտ և պտուտակադարձիչ, որոնք համալրված են անխոզանակ շարժիչներով՝ ապահովելով բարձր արտադրողականություն և երկարաժամկետ ծառայություն։
Հարվածային գայկավյորտի (TIWLI2038) պտտման առավելագույն մոմենտը՝ 300 Նմ, ինչը թույլ է տալիս արդյունավետորեն սեղմել և քանդել գայկաները։ Պտույտների արագությունը՝ 0–1300 և 0–2300 պտ/ր, իսկ հարվածների հաճախականությունը՝ 0–2000 և 0–3300 հ/ր։ Գործիքը հագեցած է 1/2" քառակուսիով, ինչպես նաև LED-լույսով։
Պտուտակադարձիչի (TDLI200528) պտտման առավելագույն մոմենտը՝ 45 Նմ։ Գործիքը հագեցած է արագության երկաստիճան կարգավորման գործառույթով՝ 0–400 պտ/ր, 0–1500 պտ/ր, ինչը թույլ է տալիս հարմարեցնել գործիքը տարբեր նյութերի և աշխատանքի տեսակների համար։ 0.8–10 մմ տրամագծով արագ սեղմվող պատրոնն ապահովում է բիթերի արագ փոխարինումը, իսկ պտտման մոմենտի 15+1 կարգավորումը երաշխավորում է ճշգրիտ աշխատանք ամրացումներով։ Ներկառուցված LED-լույսը բարելավում է տեսանելիությունը թույլ լուսավորված կամ մթին տարածքներում։
Փաթեթում ներառված են 2 հատ լիթիում-իոնային 2.0 Աժ մարտկոց (TFBLI20011), 1 հատ լիցքավորիչ (TFCLI2001), որոնք ապահովում են գործիքների երկարատև աշխատանքը։ Առկա է նաև՝ 2 հատ գլխիկ (19 մմ, 21 մմ), 65 մմ երկկողմանի բիթ։ Բոլոր գործիքները աշխատում են 20 Վ P20S մարտկոցով՝ աշխատանքն ավելի հարմարավետ և արդյունավետ դարձնելու համար։
74 250,00 ֏ / հատ