Սիլիկոնի սոսինձ թափանցիկ 100 մմ D= 7մմ (6հ) Rexant
Ապրանքի կոդ:
00-00023052
Արտիկուլ: 09-1015
Արտիկուլ: 09-1015
Rexant
Rexant 7×100 մմ թափանցիկ սոսնձի ձողիկները, 6 հատ (09-1015), նյութ են, որը տաքացնելիս անցնում է հեղուկ վիճակի, իսկ սառչելիս կրկին վերադառնում է իր սկզբնական վիճակին՝ միացնելով մակերեսները և կարծրանալով։
Սոսնձի ձողիկները հիանալի հարմար են տարբեր մակերեսների և դետալների միացման կամ ամրացման համար արտադրության, շինարարության, փաթեթավորման արդյունաբերության, վերանորոգման աշխատանքների, կենցաղում, ձեռագործության (հոբբի), դեկորավորման, ինչպես նաև արագ ամրացում պահանջող այլ աշխատանքներում։
Դրանք արդյունավետ են էլեկտրական սալիկների (պլատաների) մոնտաժման, փաթեթավորման և հուշանվերային արտադրանքի պատրաստման, ֆիքսված հեռախոսակապի և տվյալների փոխանցման ցանցերի մալուխների անցկացման, բագետների և նկարների շրջանակների արտադրության և այլ աշխատանքների ժամանակ։
Բարձր որակի և մատչելի գնի համադրության շնորհիվ սոսնձի ձողիկները լայնորեն կիրառվում են տարբեր ոլորտներում։
Թույլատրվում է միմյանց միացնել հետևյալ նյութերը՝ փայտ, պլաստմասսա, ստվարաթուղթ, թուղթ, մետաղ, կերամիկա, կաշի, գործվածք և այլն։
Հալվող սոսինձը տարբեր մակերեսների վրա արագ և հարմար կիրառելու համար օգտագործվում է էլեկտրական սոսնձի ատրճանակ։ Որքան բարձր է ատրճանակի սպառվող հզորությունը, այնքան բարձր է հալված սոսնձի դուրսբերման արտադրողականությունը։
Սոսնձի ձողիկի տրամագիծը պետք է ճշգրտորեն համապատասխանի սոսնձի ատրճանակում օգտագործվող ձողիկների տրամագծին։
Սոսնձի ձողիկի հիմնական բաղադրիչներն են խեժերը և պոլիմերները։ Դրանց հատկություններն ուժեղացնելու համար սոսնձի բաղադրության մեջ ավելացվում են մոմեր, կայունացուցիչներ, պլաստիֆիկատորներ և այլ բաղադրիչներ։
Արտադրման երկիր՝ Ռուսաստան
300,00 ֏ / հատ