Skip to main content Skip to search Skip to main navigation

Վերադարձ և Փոխանակում

Ստորև ներկայացված են մեր վերադարձի և փոխանակման կանոնները։

Փոխանակում

www.shinshin.am կայքից գնված բոլոր ապրանքները կարող են փոխանակվել գնման օրվանից 14 օրվա ընթացքում։ Փոխանակումն իրականացվում է միայն այն դեպքում, եթե ապրանքը չի օգտագործվել, պահպանում է իր արտաքին տեսքն ու պիտակները, ինչպես նաև առկա է հաշիվ-ապրանքագիրը կամ կտրոնը։

Փոխանակման համար խնդրում ենք կապ հաստատել օնլայն խանութի աջակցության բաժնի հետ։

Վերադարձ

www.shinshin.am կայքից գնված բոլոր ապրանքները կարող են վերադարձվել գնման օրվանից 14 օրվա ընթացքում։ Վերադարձը հնարավոր է, եթե ապրանքը չի օգտագործվել, պահպանում է իր տեսքն ու պիտակները, ինչպես նաև առկա է գնման փաստաթուղթը։

Վերադարձի համար խնդրում ենք կապ հաստատել օնլայն խանութի աջակցության բաժնի հետ։

Գումարի վերադարձ

Եթե վերադարձվող ապրանքը համապատասխանում է նշված պայմաններին, գումարի վերադարձը կատարվում է նույն եղանակով, որով կատարվել էր վճարումը։

Առցանց՝ բանկային քարտով վճարված ապրանքների գումարը ավտոմատ վերադարձվում է նույն քարտին։ Գումարի վերադարձի տևողությունը կախված է տվյալ բանկի մշակման ժամկետներից։

Պատվերի չեղարկում

Պատվերը կարող է չեղարկվել մինչև առաքիչի դուրս գալը։ Առաքումից հետո ապրանքները կարող են վերադարձվել կամ փոխանակվել այս բաժնում նշված պայմաններով։ Արդեն իրականացված առաքման արժեքը չի վերադարձվում։