Lաք Ակրիլային Mix 1Լ
Ապրանքի կոդ:
00-00000015
Mix
Ակրիլային հիմքով դեկորատիվ լաքը նախատեսված է բնափայտ, աղյուս, բետոն և այլ նյութեր արտաքին ազդեցություններից պաշտպանելու և հարդարելու, դեկորատիվ հարուստ էֆֆեկտ հաղորդելու համար: Նախատեսված է նաև ջրային հիմքով ներկերի երեսպատման համար:
Ապահովում է երկարատև պաշտպանություն փտումից, կապտելուց, բորբոսից, սնկից, փայտի միջատներից: Ձևավորում է դիմակայուն կիսափայլուն ծածկույթ, որն ունի ջրակայուն, խոնավադիմացկուն հատկություններ: Զգալիորեն ավելացնում է բնափայտի պիտանելիության ժամկետը: Չօգտագործել խոնավ բնափայտը մշակելու ժամանակ: Թանկարժեք ծառատեսակների երանգներ ստանալու համար ներկում են հատուկ ներկամածիկներով: Պահպանում է և ընդգծում բնափայտի կառուցվածքը: Հարմար է ձեռքով և ներկացիր մեքենայի օգնությամբ ներկելու համար: Նախատեսված չէ հատակի լաքապատման համար, օգտագործվում է միջին ծանրաբեռնվածությամբ մակերևույթների դեկորատիվ հարդարման և արտաքին ազդեցությունից պաշտպանության համար: Էկոլոգիապես մաքուր է և անվտանգ առողջության համար:
Բաղադրություն.
Ջուր, ակրիլային լատեքս և հավելումներ, առաձգականություն ապահովող հատուկ պլաստիֆիկատներ
Առանց սուր հոտի, անփայլ
Լուծիչ՝ ջուր,
Կիրառման եղանակը՝ քսել խոզանակով, ներկագլանով, փոշեցիր գործիքով, թաթախել,
Չորացման ժամանակը` 2-4 ժամ 20±2 ºС ջերմաստիճանի և 70% հարաբերական խոնավության պայմաններում:
Ծածկողականությունը՝ 80-100 գ/մ² կախված մակերեսի կլանման-ներծծման հատկությունից, բնափայտի տեսակից,
Աշխ.կատարման ջերմաստիճան՝ +5 -ից +35 ºС,
Պահպանումը՝ փակ տարայով, +5 ºС-ից ոչ ցածր
ջերմաստիճանային պայմաններում
Դիմանում է սառեցման և հետսառեցման ավելի քան 3-4 ցիկլերի,
Պահպանման ժամկետ՝ 12 ամիս,
Փաթեթավորումը՝ 1լ. 3լ. պոլիպրոպիլենային տարաներով
Արտադրման երկիր՝ Հայաստան
2 190,00 ֏ / հատ
Նորույթներ
00-00001298
Գիպսաստվարաթուղթ ջրակայուն 9․5մմ (1.2մ*2․4մ) Knauf (Վրաստան)
3 500,00 ֏
/ հատ
զամբյուղում է
00-00015454
Պատի ռադիատոր WNCV 1810մմ*576մմ (D50R K-RAL9005 Л-L01) SAN GALLI
725 000,00 ֏
/ հատ
զամբյուղում է