Ծեփամածիկ վերջնահարդարման 30կգ ԾԻԱԾԱՆ
Ապրանքի կոդ:
00-00002867
Արտիկուլ: 3077
Արտիկուլ: 3077
INNOTEK - Ծիածան
Վերջնահարդարման ծեփամածիկն օգտագործվում է դեկորատիվ հարդարումից առաջ՝ պատերին և առաստաղին առկա մանր ճաքերի և անհարթությունների ավարտական ծեփման նպատակով: Ծեփամածիկը պատրաստված է կավճային փոշուց և պոլիմերային հավելումներից: Խորհուրդ է տրվում օգտագործել չոր տարածքներում: Մակերեսի նախապատրաստումը. մակերեսը պետք է լինի չոր, պինդ, ներկից, յուղից և փոշուց մաքրված : Գերներծծվող մակերեսները անհրաժեշտ է նախապես պատել գրունտով, իսկ թույլ և փշրվող մակերեսները քերել մետաղական խոզանակով: Ծեփամածիկի նախապատրաստումը. 1 կգ ծեփամածիկի շաղախման համար տարայի մեջ հարկավոր է նախապես լցնել 0.45լ սենյակային ջերմաստիճանի ջուր, խառնել հարիչով կամ ձեռքով այնքան, մինչև ստացվի միատարր մասսա, թողնել հանգիստ 3-5 րոպե, այնուհետև խառնել ևս մեկ անգամ և օգտագործել 20 րոպեների ընթացքում: Անցքերի և ճաքերի ծածկման աշխատանքների դեպքում ջրի քանակությունը պակասեցնել, իսկ ծեփման աշխատանքների դեպքում՝ ավելացնել: Պատված շերտի հաստությունը 0.3-3 մմ: Ծածկողականությունը․ 1.2 կգ խառնուրդի ծածկողականությունը կազմում է 1 քմ (1 մմ հաստությամբ շերտի դեպքում): Օգտագործումը. աշխատանքները կատարել մետաղական շպատելի օգնությամբ: Առաջին հերթին լցնել ճաքերն, անցքերն ու անհարթություններն, այնուհետև ծեփամածիկը տարածել և հարթեցնել բարակ շերտով: Վերջնահարդարման շերտը վերացնում էամենամանր անհարթությունները և սովորաբար ամբողջական հղկման կարիք չի լինում: Պահպանումը. պահպանել չոր միջավայրում:
Արտադրման երկիր՝ Հայաստան
5 400,00 ֏ / հատ
Նորույթներ
00-00001298
Գիպսաստվարաթուղթ ջրակայուն 9․5մմ (1.2մ*2․4մ) Knauf (Վրաստան)
3 500,00 ֏
/ հատ
զամբյուղում է
00-00015454
Պատի ռադիատոր WNCV 1810մմ*576մմ (D50R K-RAL9005 Л-L01) SAN GALLI
725 000,00 ֏
/ հատ
զամբյուղում է